Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/63776/02/22 քաղաքացիական գործով Տիգրան Բաբերցյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

29.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/63776/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06 հունիսի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա.Մկրտչյան/, դռնբաց դատական նիստում քննության առնելով ըստ հայցի Գոհար Բաբերցյանի ընդդեմ Տիգրան Բաբերցյանի, երրորդ անձ Արփենիկ Բաբերցյան՝ ձեռք բերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի 12.12.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 10.03.2023թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 20.04.2023թ.:
20.04.2023թ. նշանակված նախնական դատական նիստում Դատարանը կայացրել է ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշում, և հրավիրել է ևս մեկ նախնական դատական նիստ՝ 06.06.2023թ.:
Նախնական դատական նիստերի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167 հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար գործը նախապատրաստված է դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174, 200 հոդվածներով՝ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ/63776/02/22 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության՝ 03.10.2023թ., ժամը 12:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» /ք. Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`