Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/48287/02/22 քաղաքացիական գործով Նաիրի Ժորայի Մնացականյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

29.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/48287/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06-ը հունիսի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի /այսուհետև՝ Հայցադիմում/ Էդվարդ Ռուբենի Առաքելյանի ընդդեմ Նաիրի Ժորայի Մնացականյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի 04.10.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը բավարարվել է:
Դատարանի 25.04.2023թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 06.06.2023թ.:
Նախնական դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
Նախնական դատական նիստում Դատարանը պատասխանողի ներկայացուցչի հետ քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա են կողմերի՝ փոխառության պայմանագրից բխող պայմանագրային իրավահարաբերությունների մեջ գտնվելու, հայցվորի կողմից պատասխանողին փոխառությամբ 62000 ԱՄՆ դոլար հատկացնելու, պատասխանողի կողմից փոխառության գումարը ամբողջությամբ կամ մասնակի վերադարձված լինելու վերաբերյալ փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, հայցվորի կողմից ապացուցման են կողմերի՝ փոխառության պայմանագրից բխող պայմանագրային իրավահարաբերությունների մեջ գտնվելու, հայցվորի կողմից պատասխանողին փոխառությամբ 62000 ԱՄՆ դոլար հատկացնելու վերաբերյալ փաստերը:
Պատասխանողի կողմից ապացուցման է ենթակա փոխառության գումարը հայցվորին ամբողջությամբ կամ մասնակի վերադարձված լինելու վերաբերյալ փաստը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/48287/02/22 քաղաքացիական գործով սահմանել ապացուցման հետևյալ պարտականությունը.
Հայցվոր Էդվարդ Առաքելյանը պետք է ապացուցի կողմերի՝ փոխառության պայմանագրից բխող պայմանագրային իրավահարաբերությունների մեջ գտնվելու, հայցվորի կողմից պատասխանողին փոխառությամբ 62000 ԱՄՆ դոլար հատկացնելու վերաբերյալ փաստերը:
Պատասխանող Նաիրի Մնացականյանը պետք է ապացուցի փոխառության գումարը հայցվորին ամբողջությամբ կամ մասնակի վերադարձված լինելու վերաբերյալ փաստը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել մինչև 2023 թ. հոկտեմբերի 2-ը:
Նշանակել նախնական դատական նիստ՝ 2023 թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 11:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`