Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵՇԴ/4053/02/17 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

30.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147

Պատասխանող Բավական Հովսեփյանին
Հասցե՝ Լոռի Սպիտակ Շիրակի խճղ 76 տ

Դուք հանդիսանում եք ըստ հայցի Գայանե, Փայլակ Գրիգորյանների, Նելլի Հարությունյանի ընդդեմ Լևոն Գրիգորյանի, Նինա և Բավական Հովսեփյանների՝ Ժառանգությունն ընդունելու բաց թողնված վեցամսյա ժամկետը վերականգնելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու, ընդհանուր համատեղ սեփականությունում ժառանգատուների ժառանգության ծավալը առանձնացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով որպես պատասխանող, տեղեկացվում եք, որ դատական նիստը կկայանա 30․06․2023թվ.-ին ժամը 15:30-ին Խորենացու 162ա հասցեում/ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Էրեբունի նստավայր, նիստերի դահլիճ N 2/: Գործող, 2018թվ. ապրիլի 9-ից գործողության մեջ դրված ՀՀ քաղ. դատ. օր-ի 439 հոդվածի 4-րդ կետի համաձայն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով: Սույն հայցադիմումը դատարանի կողմից վարույթ է ընդունվել մինչև 2018թվ. ընդունված ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի ուժի մեջ մտնելը, հետևաբար քննության ենթակա հայցադիմումի համար կիրառելի են 1998թվ. հունիսի 17-ին ընդունված ՀՀ քաղ. դատ. օր. հոդվածների պահանջները: ՀՀ քաղ դատ օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն՝ Գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով (այսուհետ` պատշաճ ձևով): Ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով: Հայցվորն իր ներկայացրած հայցադիմումում, պատասխանողն իր պատասխանում, իսկ երրորդ անձը և դիմողը իրենց դիմումներում կարող են նշել իրենց էլեկտրոնային փոստի հասցեն, որին դատարանի կողմից ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը պատշաճ ձևով ծանուցում է, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԵՎԳԵՆՅԱ ԲԱԼԱՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Խորենացի 162ա

Հեռ..` +374 10-57-74-44

Էլ. փոստ`