Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0003/02/22 քաղաքացիական գործով դսատական ծանուցագիր

30.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ Կարին Վիգէնի Յովսէփեանին

Հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0003/02/22 քաղաքացիական գործը՝ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Նարեկ Լյովայի Սարգսյանի, Աննա Արամի Նիկոյանի՝, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ՆԵՏՐԻՆՈ» ՓԲԸ-ի, «ՄԵԳԱՏՈՆ» ՓԲԸ-ի, «ՄԻՆԱ-ՄԱՅԱ» ՍՊԸ-ի և «ՎԱՆԻԹԱՐ» ՍՊԸ-ի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։
Դատարանը 2023 թվականի հունիսի 09-ին թիվ ՀԿԴ/0003/02/22 գործով կայացրել է «Երրորդ անձանց ներգրավելու մասին» որոշում (այսուհետ՝ Որոշում), որով Լևոն Հովհաննեսի Մկրտչյանը, Դավիթ Արսենի Լոքյանը, Հրանտ Հովսեփի Մարգարյանը, Արմեն Ավետիքի Փաշայանը, Գալե Վահեի Հարթունյանը, Արմեն Դավիթի Իշխանյանը, Սիլվա Եղեայի Խարչաֆջյանը, Քեվորք Խորենի Խարչաֆջյանը, Լևոն Հասսերջյանը, Գայանե Սերգեյի Անանյանը, Լարիսա Հովհաննեսի Ադյանը, Մարինա Վոլոդյայի Դարբինյանը, Սալբի Յովհաննեսի Բուչ-Կզնյան Սեփոյանը, Լիլիթ Հարությունի Գասպարյանը, Կարին Վիգէնի Յովսէփեանը, Տրդատ Կամոյի Մարտիրոսյանը ներգրավվել են թիվ ՀԿԴ/0003/02/22 գործին՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու դեպքում գործի քննությունը շարունակվում է, եթե նա չի միջնորդում գործի քննությունը վերսկսելու մասին։
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
Տեղեկացնում ենք, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան կարող եք ներկայացնել հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2) գործի համարը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),
5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,
6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) պատասխանողի միջնորդությունները.
4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
Վերոնշյալ պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը:
Տեղեկացնում ենք, որ թիվ ՀԿԴ/0003/02/22 գործով հրավիրվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 11։00-ին, Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7):
Տեղեկացնում ենք նաև, որ թիվ ՀԿԴ/0003/02/22 քաղաքացիական գործի նյութերը դեպոնացված են Հակակոռուպցիոն դատարանում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9)։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-23

Էլ. փոստ`