Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/7329/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

03.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված




ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, Գյումրի, Անկախության հրապարակ 7
ՇԴ-25-Ե
27.04.2023թ.
Գործ թիվ ՇԴ/7329/02/22


Հայցվոր՝ Աննա Մխիթարյանին
(հասցե՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մ. Խորենացի փող., 2 շ., բն. 83 )

Տեղեկացվում եք այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.01.2023 թվականի <<Պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին>> որոշմամբ Աննա Մխիթարյանի ընդդեմ <<Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ/7329/02/22 քաղաքացիական գործով 04.07.2023 թվականին, ժամը 16:00-ին նշանակվել է նախնական դատական նիստ։
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես հայցվոր, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով) 2023 թվականի հուլիսի 04-ին հրավիրվում եք ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)` նույն օրը ժամը 16:00-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6):
Միաժամանակ, Ձեզ, որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության հայցվոր կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Նշված հոդվածի համաձայն դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:




Առդիր՝ որոշումը <<1>> թերթ


Դատավորի օգնական` Գ. Հակոբյան




















































ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 5-33 69 mail - shirak-dataran@mail.ru
Ե-
ՇԴ/1/0656/02/22
24.01.2023 թվական
Հայցվոր՝ <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի
ներկայացուցիչ՝ Սաթենիկ Զաքարյանին
(հասցե՝ ք. Երևան, Չարենցի 1, 2-րդ հարկ, 207 սենյակ )

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ որոշմամբ <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի ընդդեմ Անդրանիկ Վաշիկի Մահտեսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացվում եք այն մասին, որ քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 23.02.2023 թվականին, ժամը՝ 14:15-ին:
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին՝ անձը հաստատող փաստաթղթով:



Դատավորի օգնական` Գ.Հակոբյան

































Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031253369

Էլ. փոստ`