Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/2156/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

հայցվոր` Վազգեն Գրիգորի Հարությունյանին
հասցե` ք.Վանաձոր, Երևանյան խճղ., 90/305

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Վազգեն Գրիգորիի Հարությունյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ առողջությանը պատճառված վնասի դիմաց փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 01.08.2023 թվականին, ժամը 11:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:




ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`