Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/7260/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

04.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված





ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, Գյումրի, Անկախության հրապարակ 7
ՇԴ-25-Ե
20.04.2023թ.
Գործ թիվ ՇԴ/7260/02/22


Հայցվոր՝ Հակոբ Համլետի Ասատրյանի
Ներկայացուցիչ՝ Հմայակ Գալստյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Տ. Մեծի փող., 42 շ., բն. 18 )


Տեղեկացվում եք այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2023 թվականի <<Նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշմամբ Հակոբ Համլետի Ասատրյանի ընդդեմ Ծովիկ Աշոտի Հովհաննիսյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին թիվ ՇԴ/7260/02/22 քաղաքացիական գործով 06.07.2023 թվականին, ժամը 15:15-ին նշանակվել է նախնական դատական նիստ։
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես հայցվոր, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչ՝ը նաև լիազորագրով) 2023 թվականի հուլիսի 06-ին հրավիրվում եք ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)` նույն օրը ժամը 15:15-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6):
Միաժամանակ, Ձեզ, որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության հայցվոր կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Նշված հոդվածի համաձայն դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Առդիր՝ որոշումը <<1>> թերթ


Դատավորի օգնական` Գ. Հակոբյան


















































ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 5-33 69 shirak@court. am
Ե-
14.04.2023 թ.
ՇԴ/5240/02/22

Հայցվոր՝ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ ի
Ներկայացուցիչ՝ Աննա Դանիելյանին
(հասցե՝ ք.Երևան, Թումանյան 17)


ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Համլետ Հայկի Վարդանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին :
Տեղեկացվում եք այն մասին, որ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 11.05.2023 թվականին, ժամը՝ 11:30-ին:
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին՝ անձը հաստատող փաստաթղթով:

Դատավորի օգնական` Գ.Հակոբյան

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031253369

Էլ. փոստ`