Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/51292/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/51292/02/22 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Երվանդ Վահագնւ Սարգսյանին
/ՀՀ, ք. Երևան, Րաֆֆու փողոց, 51 շենք, բնակարան 6/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> ՀԿ-ի ընդդեմ Խաչիկ Արթուրի Կոստանյանի, Երվանդ Վահագնի Սարգսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով 2023 թվականի հունիսի 28-ին, ժամը 15:30-ին հրավիրված դատական նիստը չի կայանալու, քանի որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի 23.06.2023 թվականի թիվ 107-Ա հրամանի համաձայն՝ դատավոր Ս. Երիցյանը 26.06.2023 թվականից մինչև 14.07.2023 թվականը ներառյալ գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում:
Հաջորդ դատական նիստը հրավիրվել է 2023 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 15:30-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13 /402/403/, և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`