Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ՇԴ/2556/02/23

06.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559, էլ. փոստի հասցե՝ shirak@court.am

Գործ ՇԴ/2556/02/23
«30» հունիսի 2023 թվական
ՇԴ25 Ե-


ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Ալինա Համլետի Հարությունյանին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, շենք 37ա, բնակարան 33)

Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Քյուրքչյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ֆելիքս Կառլենի Հարությունյանի, Ալինա Համլետի Հարությունյանի, Արփինե Սեդրակի Հարությունյանի և Հայկ Սարգսի Շախբազյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը քննարկելու համար սույն գործով հրավիրված դատական նիստը կայանալու է 16.08.2023 թվականին, ժամը 14:00-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին՝ անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը հաշտության համաձայնությունը քննարկվում է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:


Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`