Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված Աշոտ Միշայի Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող, անհատ ձեռնարկատեր Սաթենիկ Արշամի Վարդանյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

06.07.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Աշոտ Միշայի Աղաջանյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. հուլիսի 25-ին ժամը 11:00-ին Աշոտ Միշայի Աղաջանյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Աշոտ Միշայի Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող, անհատ ձեռնարկատեր Սաթենիկ Արշամի Վարդանյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Սյունիքի մարզ, Սիսիան քաղաք Իսրայել Օրու փողոց 18 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը- անշարժ գույքը կառուցվել է 1980-ական թ.թ., հարկայնությունը, հարկը՝ 2, պատերը՝ քար, միջհարկային ծածկը՝ մոնոլիտ բետոն, տանիքը՝ թիթեղ, հիմնական շինությունների չափերը՝ 222,87քմ, սենյակները-հատակը՝ մանրատախտակ, պատերը և առաստաղը՝ գաջած, խոհանոցի հատակը՝ մանրատախտակ, պատերը և առաստաղը՝ գաջած, սանհանգույցի հատակը՝ սալիկապատ, պատերը և առաստաղը՝ ներկած, բետոնե, արտաքին հարդարում չունի, առկա է էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, արտաքին դուռը՝ մետաղական, փայտյա, միջսենյակային դռները՝ փայտյա, պատուհանները՝ փայտյա, հողամասի մակարեսը՝ 1000քմ, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Աշոտ Միշայի Աղաջանյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով անհատ ձեռնարկատեր Սաթենիկ Արշամի Վարդանյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ:Մեկնարկային գինը՝ 8.880.000 /ութ միլիոն ութ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605449580000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`