Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ/0062/02/16 քաղաքացիական գործով որպես պատասխանողներ Նորիկ Վաչիկի Հայթյանի, Սուսաննա Վարդգեսի Կատվալյանի և Աննա Ռազմիկի Կատվալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Նորիկ Վաչիկի Հայթյանի ընդդեմ <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> ՓԲ ընկերության, Սոս Հովհաննեսի Սաֆարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

06.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
78-րդ հոդվածի 6-րդ մաս

պատասխանողներ Նորիկ Վաչիկի Հայթյանին, Սուսաննա Վարդգեսի Կատվալյանին, Աննա Ռազմիկի Կատվալյանին, Սոս Հովհաննեսի Սաֆարյանին
/ք․ Գավառ, Միքայելյան փող․, տուն 40//ք․ Գավառ, Միքայելյան փող․, տուն 40//ք․ Գավառ, Իսահակյան փող․, 1-ին փկղ․, տուն 4/

Դուք հանդիսանում եք թիվ ԳԴ/0062/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Նորիկ Վաչիկի Հայթյանի, Սուսաննա Վարդգեսի Կատվալյանի և Աննա Ռազմիկի Կատվալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Նորիկ Վաչիկի Հայթյանի ընդդեմ <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> ՓԲ ընկերության, Սոս Հովհաննեսի Սաֆարյանի, հակընդդեմ հայցով ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Սուսաննա Վարդգեսի Կատվալյան և Աննա Ռազմիկի Կատվալյան՝ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, որպես պատասխանողներ։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստը նշանակված է 14 սեպտեմբերի 2023թ.–ին ժամը 14:30-ին, ք. Սևան, Աբովյան 6/1 հասցեում։
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե ք. Սևան, Աբովյան 6/1, նիստերի դահլիճ N 4/։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` (0261) 2-02-33

Էլ. փոստ`