Թիվ ԵԴ/65176/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
06.07.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում
Երրորդ անձ՝ «Լեգիոն-9» ՍՊԸ-ին
(ք. Երևան, Պռոշյան 18)
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 11.05.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/65176/02/22 դատական գործով, ըստ հայցի «ԱՅԹԻԷՍ ԱՐՄ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ ոստիկանության, պատասխանողի կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ «Լեգիոն-9» ՍՊԸ-ի՝ ՀՀ ոստիկանության կողմից ավտոմեքենաների վթարային տարհանման ծառայությունների ձեռքբերման նպատակով 16.11.2022 թվականին հայտարարված թիվ «ՀՀ Ո ԳՀԾՁԲ-ՃՈ 2023/ՎԹ/ՏՀՄ» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 29.11.2022 թվականի նիստի թիվ 3 արձանագրությամբ կայացված «ԱՅԹԻԷՍ ԱՐՄ» ՍՊԸ-ին շտկում առաջարկելու, ապա հայտն անբավարար գնահատելու և մերժելու մասին կայացված որոշումներն անվավեր ճանաչելու և «ԱՅԹԻԷՍ ԱՐՄ» ՍՊԸ-ի հայտում առկա անհամապատասխանությունները շտկելու մասին որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 08.02.2023 թվականին կայացված վճռի դեմ «ԱՅԹԻԷՍ ԱՐՄ» ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից կրկին բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
«Լեգիոն-9» ՍՊԸ-ին վերաքննիչ բողոքում նշված ք. Երևան, Պռոշյան 18 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.05.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Անհայտ» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/65176/02/22 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.05.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23
Հեռ..` 010-49-48-11/311
Էլ. փոստ`