Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/1194/02/22 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

06.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2, հեո.(0285) 5-29-03, syuniq@court.am

Պատասխանող՝ Մարինե Վարշամի Հարությունյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Քաջարան, Շիրվանզադեի փող․, շ․5, բն․17

Թիվ ՍԴ/1194/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Մարինե Վարշամի Հարությունյանի՝ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Հալիձոր թղմ․, 2 շենք, 2 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ բաժնային սեփականությունը հավասար բաժիններով սահմանելու և պատասխանողի բաժնեմասն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու և վաճառքից ստացվող գումարները Պատասխանողի և Երրորդ անձանց բաժիններին համապատասխան բաշխելու` Պատասխանողի բաժին գումարների վրա Բանկի նկատմամբ պարտքի բռնագանձում տարածելու պահանջի մասին նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի օգոստոսի 24-ին, ժամը` 17։00-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /հասցեն` ք. Կապան, Մ․ Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, ուստի նշվածի վերաբերյալ անհրաժեշտ է Ձեր դիրքորոշումը հայտնել դատարանին։
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա․ԴԱՎԹՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`