Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/50177/02/21 Արթուր Չինարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

07.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր



Արթուր Չինարյանին
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Նոր Արեշ 31 փ., տուն 29



Դատարանի (դատավոր Լ.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/50177/02/21 քաղաքացիական գործն ըստ «Ռեսո» ԱՓԲ ընկերության դիմումի ընդդեմ Արթուր Չինարյանի, ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Վազգեն Մնացականյանի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի 14.09.2021թ.-ին Երևան քաղաքում կայացված թիվ 15-4897/21 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2 -րդ մասով՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված, որոշել է սույն քաղաքացիական գործով հրավիրել դատական նիստ:

Թիվ ԵԴ/50177/02/21 քաղաքացիական գործով դատական նիստը տեղի կունենա 2023թ. օգոստոսի 10-ին, ժամը 16:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում նստավայարը Արաբկիր, /հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, դահլիճ 09/:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:



Դատավորի գործավար Ս.Մաթևոսյան

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +37410 20-90-92

Էլ. փոստ`