ԱՎԴ1/0072/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Խատո Բասարի Միրոյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.
07.07.2023
Պատասխանող՝ Խատո Բասարի Միրոյանին
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․ Արարատ, Հաղթանակի փող․ 59
Տեղեկացնում ենք, որ 2023թ․ հունիսի 27-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է, և սույն գործով դատական նիստ է նշանակվել 2023թ. հուլիսի 26-ին՝ ժամը 12։45-ին, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձոր նստավայրում (հասցե՝ ք. Եղեգնաձոր, Միկոյան 23 շենք, նիստերի դահլիճ թիվ 2):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Ի գիտություն․ Ձեր չներկայանալը դատական նիստին արգելք չէ նիստը Ձեր բացակայությամբ անցկացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ս․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` Ք․ Եղեգնաձոր Միկոյան 23
Հեռ..` 0281-2-27-70,
Էլ. փոստ`