Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/34206/02/19 քաղաքացիական գործով ծանուցում /«Ստանդարտ Մեդիքլ» ՍՊԸ/

07.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34206/02/19

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16 հունիսի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Ստյոպա Մկրտչի Հայրապետյանի, Արթուր Ստյոպայի Հայրապետյանի ընդդեմ Ռաիսա Ռաֆիկի Գևորգյանի, երրորդ անձ՝ «Ստանդարտ Մեդիքլ» ՍՊԸ-ի՝ պատասխանողի՝ ընկերությունում ունեցած բաժնեմասի նկատմամբ իրավունքների դադարեցման պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Հովսեփյանի 28.10.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ մերժվել է հայցվորի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին:
Բարձրագույն դատական խորհրդի 06.03.2023 թվականի թիվ ԲԴԽ-28-Ո-29 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Հովսեփյանի լիազորությունները պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դադարեցվել են:
Դատավոր Ս. Հովսեփյանի լիազորությունների դադարեցմամբ պայմանավորված՝ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 25.04.2023 թվականին մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին:
Դատավոր Գ. Խաչատրյանի 13.04.2023 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
ՀՀ նախագահի 26.05.2023 թվականի թիվ ՆՀ-174-Ա հրամանագրով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Խաչատրյանը գործուղվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Դատավոր Գ. Խաչատրյանի գործուղմամբ պայմանավորված՝ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 12.06.2023 թվականին մակագրվել է Դատարանին: Քաղաքացիական գործը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 13.06.2023 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու (…) դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Նկատի ունենալով, որ սույն գործով դատարանի կազմը փոխվել է, Դատարանը գտնում է, որ գործի քննությունը պետք է սկսել սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հաշվի առնելով, որ գործի քննությունը սկսվում է սկզբից, Դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է նշանակել նախնական դատական նիստ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ, 360-362-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 57-66-04

Էլ. փոստ`