Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2201/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

07.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ ԱՁ Համլետ Հրաչիկի Հովսեփյանին
/ՀՀ, ք.Երևան, Ավան, Թումանյան թաղամաս, 6/1, 48/

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94 և 199 հոդվածներով սահմանված կարգով՝ ուղարկում եմ ըստ հայցի <<Արման ընդ Պարտնյոր>> ՍՊ ընկերության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Համլետ Հրաչիկի Հովսեփյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/2201/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին 2023թ. հուլիսի 06-ի որոշումը:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023թ. օգոստոսի 09-ին, ժամը 11:30-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով և 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար: Նա պարտավոր է գործը քննող դատարանին անհապաղ գրավոր տեղեկացնել դատական իշխանության պաշտոնական կայքից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման դեպքում դատարանը ծանուցումն իրականացնում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող և փաստաբան-ներկայացուցիչ չունեցող ֆիզիկական անձի, ինչպես նաև ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում գտնվող կամ բուժական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող գործին մասնակցող անձանց նկատմամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`