Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1466/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

12.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատասխանողներ՝ Կոմիտաս Երվանդի Մադաթյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան, Սարիգյուղ, 7 փ., 3 նրբ., 5 հող

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1466/02/23

ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20 հունիսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կոմիտաս Երվանդի Մադաթյանի և Անժելա Մանվելի Ուլիխանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` Անի Կոմիտասի Մադաթյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքերից պարտապանների բաժիններն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ընկերության ներկայացրած հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 05.05.2023թ. որոշմամբ: Պատասխանող Անժելա Մանվելի Ուլիխանյանը և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Անի Կոմիտասի Մադաթյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով հայցադիմումի պատասխան կամ որևէ դիրքորոշում չեն ներկայացրել:
Պատասխանող Կոմիտաս Երվանդի Մադաթյանի ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու (...) օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է նշանակել նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Նախնական դատական նիստ նշանակել 20.07.2023թ.՝ ժամը 17:45-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02 tavush@court.am, court.am


ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ․
Հայցվոր «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչ՝
Դերենիկ Գյոզալյանին
Հասցե՝ ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա

Պատասխանողներ՝ Կոմիտաս Երվանդի Մադաթյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան, Սարիգյուղ, 7 փ., 3 նրբ., 5 հող

Անժելա Մանվելի Ուլիխանյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան, Սարիգյուղ, 4 փ., 3 նրբ., 2 տ.

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող անձ՝
Անի Կոմիտասի Մադաթյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան, Սարիգյուղ, 7 փ., 3 նրբ., 5 հող


Ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) կողմից թիվ ՏԴ/1466/02/23 քաղաքացիական գործով կայացված «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 20.07.2023թ.՝ ժամը 17:45-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Առդիր՝ «1» թերթ:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`