Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/5630/02/23 քաղաքացիական գործով Հայկ Աշոտի Սիմոնյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

13.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5630/02/23





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.06.2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Հայկ Աշոտի Սիմոնյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին.

ՊԱՐԶԵՑ

Հայցվոր «Յունիբանկ» ԲԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հայկ Աշոտի Սիմոնյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/՝ 27.02.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 22.06.2023 թվականը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն` եթե քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝ առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն:
Դատարանն արձանագրելով, որ պատասխանողին հասցեագրված փսստային ծրարը հետ է վերադարձվել է դատարան «Մահացած է» նշումով:
«Mullberry» համակարգի միջոցով ստացված տեղեկության համաձայն մահվան վերաբերյալ ակտային գրանցում չի հայտնաբերվել:
Դատարանը գործի արդար դատաքննությունն իրականացնելու հիմքով գտնում է, որ հնարավոր է առաջանա պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն, ուստի գտնում է առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածով սահմանված հիմքերը գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու համար:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 199-րդ, 200-րդ, 297-րդ, 301-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/5630/02/23 քաղաքացիական գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով:
Լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին անդրադառնալ եզրափակիչ դատական ակտով:
2023 թվականի օգոստոսի 08-ին, ժամը 09:50-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում /դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`