Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/6203/02/23 քաղաքացիական գործով Անյուտա Լյուդվիգի Մարգարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

13.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6203/02/23





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.06.2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Անյուտա Լյուդվիգի Մարգարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին.

ՊԱՐԶԵՑ

Հայցվոր «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Անյուտա Լյուդվիգի Մարգարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/՝ 28.02.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն գործն ընդունվել է վարույթ և դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 27.06.2023 թվականը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն` եթե քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝ անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
Դատարանն արձանագրելով, որ անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, գտնում է առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածով սահմանված հիմքերը գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու համար:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 199-րդ, 200-րդ, 297-րդ, 301-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/6425/02/23 քաղաքացիական գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով:
Լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին անդրադառնալ եզրափակիչ դատական ակտով:
2023 թվականի օգոստոսի 03-ին, ժամը 15:45-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում /դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`