Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/24428/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/24428/02/20 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Նարեկ Գեղամի Մարգարյանի
օրինական ներկայացուցիչ՝ Սիրանուշ Մարգարյանին
ՀՀ, ք. Երևան, Խաչատրյան 18/6

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդիշաղ Աղվանի Մարգարյանի ընդդեմ Մարգարիտ Աղվանի Մարգարյանի, Սմբատ Աղվանի Մարգարյանի, Ավետիք Գեղամի Մարգարյանի, Նարեկ Գեղամի Մարգարյանի, Մարինե Գեղամի Մարգարյանի, Նելլի Գեղամի Մարգարյանի, Սաթենիկ Գեղամի Մարգարյանի, Սիրանուշ Սավուխի Մարգարյանի՝ ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով 2023 թվականի հուլիսի 3-ին, ժամը 15:20-ին հրավիրված դատական նիստը չի կայանալու, քանի որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի 23.06.2023 թվականի թիվ 107-Ա հրամանի համաձայն՝ դատավոր Ս. Երիցյանը 26.06.2023 թվականից մինչև 14.07.2023 թվականը ներառյալ գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում:
Հաջորդ դատական նիստը հրավիրվել է 2023 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 15:20-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13 /402/403/, և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`