Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8882/02/23 քաղաքացիական գործով Արման Մաթևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8882/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27 հունիսի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը /դատավոր Ա. Մկրտչյան/, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի ըստ հայցի Կարեն Կարապետյանի, Նարենա Մոսիկյանի, Ռաֆիկ Մոսիկյանի, Արթուր Մելքոնյանի, Մայրանուշ Մելքոնյանի, Հովհաննես ընդդեմ Արման Մաթևոսյանի, երրորդ անձ՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝ հյուրանոցային ծառայությունների կազմակերպման գործունեությունը դադարեցնելուն պարտավորեցնելու և բազմաբնակարան շենքում ոչ նպատակային հասարակական գործունեություն ծավալելը արգելելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ
Հայցադիմումը ներկայացվել և դատավորին է մակագրվել 09.03.2023թ. և դատավորի աշխատակազմին է հանձնվել 10.03.2023թ.:
Դատարանի 20.03.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան: Վերջինիս ծանուցումն իրականացվել է բնակության վայրի վարչական շրջանի ղեկավարի և հրապարակային ծանուցման միջոցով:
Պատշաճ ծանուցված համարվող պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Երրորդ անձը ծանուցվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմանը:
Դատարանի 17.05.2023թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 27.06.2023թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Սույն գործով նախնական դատական նիստում դատարանը դատական նիստին ներկայացած հայցվորի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9 կետերով նախատեսված հարցերը և գտնում է, որ պետք է կողմերի համար սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը, քննարկելով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա են հայցվորների՝ նշված բազմաբնակարան շենքում բնակվելու, պատասխանողի կողմից նշված հասցեում հյուրանոցային ծառայություններ մատուցելու, հյուրանոցային ծառայությունները առանց օրինական հիմքերի մատուցելու վերաբերյալ փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Հաշվի առնելով, որ նշված փաստերը ընկած են հայցադիմումի հիմքում, Դատարանը գտնում է, որ դրանց ապացուցման պարտականությունը պետք է կրի հայցվոր կողմը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/8882/02/23 քաղաքացիական գործով կողմերի համար սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը․
Հայցվորներ Կարեն Կարապետյանը, Նարենա Մոսիկյանը, Ռաֆիկ Մոսիկյանը, Արթուր Մելքոնյանը, Մայրանուշ Մելքոնյանը, Հովհաննես Կոբալյանը պետք է ապացուցեն նշված բազմաբնակարան շենքում բնակվելու, պատասխանողի կողմից նշված հասցեում հյուրանոցային ծառայություններ մատուցելու, հյուրանոցային ծառայությունները առանց օրինական հիմքերի մատուցելու վերաբերյալ փաստերը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 25-ը:
Դատական նիստը նշանակել 2023 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 11:30-ին։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`