Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/0365/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7, էլ. փոստ` shirak@court.am, Հեռ. 0312-5-0183


Գործ - № ՇԴ/0365/02/22
ԴԴ-25-Ե-
12 հուլիսի 2023թ.

Թիվ ՇԴ/0365/02/22 քաղաքացիական գործով

Հայցվոր «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ–ը
/հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Արամի 82-84/

Պատասխանող Սայաթ Հովհաննեսի Մկրտչյանին
/հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Աթարբեկյան փող., 255 տուն


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ուղարկվում է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» 12.07.2023թ. որոշումը:
Որոշման համաձայն թիվ ՇԴ/0365/02/22 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ՝ 2023թ․ օգոստոսի 23-ին, ժամը 11։00-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրի թիվ 7 դատական նիստերի դահլիճում (հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր., 7-րդ շենք):
Միաժամանակ տեղեկացվում է, որ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասը, սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտով հնարավոր է լրացուցիչ պետական տուրք գանձելու անհրաժեշտության առաջանա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 413-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործի նոր քննությունը դատարանում իրականացվում է դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով` հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները։
2. Գործի նոր քննության ժամանակ չեն կարող փոփոխվել հայցի առարկան կամ հիմքը, ինչպես նաև չի կարող ներկայացվել հակընդդեմ հայց:
3. Գործի նոր քննության ժամանակ չի կարող ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու մասին գրավոր միջնորդություն, բացառությամբ այն դեպքերի, երբ միջնորդություն ներկայացնողն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ընթացքում իրենից անկախ պատճառներով զրկված է եղել հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը վկայակոչելու հնարավորությունից:
ՀՀ քաղաքացիական դատաարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ, եթե՝
1) հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով.
2) դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ նրա վրա չէր դրվել:
ՀՀ քաղաքացիական դատաարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

ԴԱՏԱՎՈՐ` Հ.ԱՂԱՔԱՐՅԱՆ

Դատավորի օգնական՝ Ա.Իկիլիկյան


Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am և դատական տեղեկատվական՝ www.datalex.am կայքերից:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` /0312-5-01-83/

Էլ. փոստ`