Թիվ ԵԴ/32009/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
14.07.2023
Թիվ ԵԴ/32009/02/23 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
Պատասխանող՝ Վարդան Գրիշայի Զաքոյանին
ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց փողոց, 25 շենք, բնակարան 76
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գրիշա Ասատուրի Զաքոյանի ընդդեմ Արմինե Ալբերտի Օհանյանի, Հասմիկ Ասատուրի Զաքոյանի, Վարդան Գրիշայի Զաքյանի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով 2023 թվականի հուլիսի 10-ին, ժամը 13:50-ին հրավիրված դատական նիստը չի կայանալու, քանի որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի 23.06.2023 թվականի թիվ 107-Ա հրամանի համաձայն՝ դատավոր Ս. Երիցյանը 26.06.2023 թվականից մինչև 14.07.2023 թվականը ներառյալ գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում:
Հաջորդ դատական նիստը հրավիրվում է 2023 թվականի օգոստոսի 4-ին, ժամը 13:50-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`