Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/59679/02/22 քաղաքացիական գործով «Մաքսշին» ՍՊ ընկերության՝ վերաբերյալ դատական ծանուցագիր

15.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/59679/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20 հունիսի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի «ԷՅՉ ՔՈՆ» ՍՊ ընկերության հայցադիմումին /այսուհետև՝ նաև հայցադիմում/ ընդդեմ «Մաքսշին» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Դատարանի 23.11.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող ընկերությանը փոստային ծանուցմամբ ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են Դատարան:
Վերջինիս ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:
Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը լրանալով պայմանավորված՝ Դատարանը պատասխանողին համարել է պատշաճ ծանուցված:
Նույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում պատշաճ ծանուցված համարվող պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-200-րդ հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

2023թ. օգոստոսի 03-ին, ժամը 14:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Խմբագրել
Անավարտ գործեր

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`