Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/4241/05/22 վարչական գործով ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը Հասցեն` ք. Երևան, Բաղրամյան 83, 67 բն. Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/4241/05/20 վարչական գործն ըստ հայցի Աստղիկ Գարեգինի Սիսակյանի, Կարեն Մաքսիմի Գիլոյանի, Մանանա Կառլենի Բաղդասարյանի, Հասմիկ Ցոլակի Կիրակոսյանի, Մետաքսիա Դերենիկի Սիմոնյանի, Նելի Սերժիկի Փոթեյանի, Քրիստինա Սլավայի Ավանեսյանի, Արթուր Գուրգենի Սուքիասյանի, Մերի Ռազմիկի Ալեքսանյանի, Հովիկ Խաչիկի Փաշոյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի և երրորդ անձինք «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության, «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի՝ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության անվամբ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2017 թվականի նոյեմբերի 6-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40/1 շենք թիվ 71 շինության հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, որպես այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտեր, ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության անվամբ Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40/1 շենք թիվ 71 շինության հասցեում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը: Դատաքննությունը նշանակված է 2023 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը` 11:45-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց, թիվ 23, դատական նիստերի դահլիճ № 25): Դուք տեղեկացվում եք, որ դատական նիստին չներկայանալու դեպքում, Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի հիման վրա, իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ: Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում և այլն): Առդիր՝ « 2 » թերթ: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

17.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՎԴ/4241/05/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.05.2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, քարտուղարությամբ` Հ.Հակոբյանի, մասնակցությամբ երրորդ անձ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դ.Դանիելյանի, նախնական դատական նիստում` քննության առնելով վարչական գործն ըստ հայցի Աստղիկ Գարեգինի Սիսակյանի, Կարեն Մաքսիմի Գիլոյանի, Մանանա Կառլենի Բաղդասարյանի, Հասմիկ Ցոլակի Կիրակոսյանի, Մետաքսիա Դերենիկի Սիմոնյանի, Նելի Սերժիկի Փոթեյանի, Քրիստինա Սլավայի Ավանեսյանի, Արթուր Գուրգենի Սուքիասյանի, Մերի Ռազմիկի Ալեքսանյանի, Հովիկ Խաչիկի Փաշոյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի և երրորդ անձինք «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության, «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի՝ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության անվամբ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2017 թվականի նոյեմբերի 6-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40/1 շենք թիվ 71 շինության հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, որպես այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտեր, ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության անվամբ Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40/1 շենք թիվ 71 շինության հասցեում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

Աստղիկ Գարեգինի Սիսակյանի, Կարեն Մաքսիմի Գիլոյանի, Մանանա Կառլենի Բաղդասարյանի, Հասմիկ Ցոլակի Կիրակոսյանի, Մետաքսիա Դերենիկի Սիմոնյանի, Նելի Սերժիկի Փոթեյանի, Քրիստինա Սլավայի Ավանեսյանի, Արթուր Գուրգենի Սուքիասյանի, Մերի Ռազմիկի Ալեքսանյանի, Հովիկ Խաչիկի Փաշոյանի անունից Արամ Վարդևանյանը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է. «հաշվի առնելով Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40/1 շենք 71/1, 71/2, 71/3, 71/4, 71/5, 71/6, 71/7, 71/8, 71/9, 71/10, 71/11, 71/12, 71/13, 71/14, 71/15, 71/16, 71/17, 71/18, 71/19, 71/20, 71/21, 71/22, 71/23, 71/24, 71/25, 71/26, 71/27, 71/28, 71/29, 71/30, 71/31, 71/32, 71/33, 71/34, 71/35, 71/36, 71/37, 71/38, 71/39, 71/40, 71/41, 71/42, 71/43, 71/44 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության անվամբ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2017 թվականի նոյեմբերի 6-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40/1 շենք թիվ 71 շինության հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, որպես այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտեր, ճանաչել ոչ իրավաչափ և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության անվամբ Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40/1 շենք թիվ 71 շինության հասցեում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Միաժամանակ միջնորդել է ձեռնարկել հայցի ապահովման միջոց:

Դատարանի (դատավոր Արծրուն Միրզոյան) 24.07.2020 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի 30.09.2020 թվականի որոշմամբ վերացվել է թիվ ՎԴ/4241/05/20 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 24.07.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Արծրուն Միրզոյան) 17.02.2021 թվականի որոշումներով հայցադիմումն ընդունվել է վարույթ, դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավվել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությունը, իսկ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը մերժվել է:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Արծրուն Միրզոյան) 10.03.2022 թվականի որոշմամբ դատավարության մեջ որպես երրորդ անձինք ներգրավվել են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունը, «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 01.07.2022 թվականի հրամանագրով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, որի կապակցությամբ 11.07.2022 թվականին սույն վարչական գործը վերամակագրվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանին:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 18.07.2022 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ:

17.05.2023 թվականին հրավիրված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված հայցվորները և երրորդ անձ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանը դատական նիստին չեն ներկայացել, իսկ պատասխանողը և երրորդ անձ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությունը չեն ապահովել իրենց ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին:

Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասով, որոշել է նախնական դատական նիստն անցկացնել հայցվորների, պատասխանողի ներկայացուցչի և չներկայացած երրորդ անձանց բացակայությամբ:

Նախնական դատական նիստերի ընթացքում պարզվել են հայցի առարկան և հիմքերը, կիրառման ենթակա օրենսդրությունը, ապացուցման բեռի բաշխման կանոններին համապատասխան բաշխվել է ապացուցման պարտականությունը, մասնավորապես` պատասխանողի վրա է դրվել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտերի իրավաչափության ապացուցման բեռը:

Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստերի ընթացքում իրականացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները՝ Դատարանը գտնում է, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով` Դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՎԴ/4241/05/20 վարչական գործն ըստ հայցի ըստ հայցի Աստղիկ Գարեգինի Սիսակյանի, Կարեն Մաքսիմի Գիլոյանի, Մանանա Կառլենի Բաղդասարյանի, Հասմիկ Ցոլակի Կիրակոսյանի, Մետաքսիա Դերենիկի Սիմոնյանի, Նելի Սերժիկի Փոթեյանի, Քրիստինա Սլավայի Ավանեսյանի, Արթուր Գուրգենի Սուքիասյանի, Մերի Ռազմիկի Ալեքսանյանի, Հովիկ Խաչիկի Փաշոյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի և երրորդ անձինք «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության, «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի՝ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության անվամբ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2017 թվականի նոյեմբերի 6-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40/1 շենք թիվ 71 շինության հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, որպես այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտեր, ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության անվամբ Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40/1 շենք թիվ 71 շինության հասցեում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, նշանակել դատաքննության՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը՝ 11:45-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410447121 /213/

Էլ. փոստ`