Թիվ ԵԴ/9522/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
18.07.2023
Թիվ ԵԴ/9522/02/23 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
Պատասխանող՝ Արտաշես Գուրգենի Ասրյանին
ՀՀ, ք. Երևան, Մանթաշյան փողոց, 5/2 շենք, բնակարան 19
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Լիդա Վարդգեսի Վարդանյանի ընդդեմ Արտաշես Գուրգենի Ասրյանի՝ ժառանգությունից հրաժարվելու դիմումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով 2023 թվականի հուլիսի 18-ին, ժամը 12:00-ին հրավիրված դատական նիստը չի կայանալու, քանի որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի 13.07.2023 թվականի թիվ 139-Ա հրամանի համաձայն՝ դատավոր Ս. Երիցյանը 18.07.2023 թվականին գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում:
Հաջորդ դատական նիստը հրավիրվում է 2023 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 12:00-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`