Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԴ1/0100/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Հ.Մելքոնյան) վարույթ է ընդունվել թիվ Արդ1/0100/02/23 քաղաքացիական գործը, ըստ հայցի՝ «Արմենիա ինշուրանս» ԱՍՊ ընկերության ընդդեմ Արսեն Էդվարդի Հարությունյանի /Գևորգյան/, Անի Հարությունի Գևորգյանի, Սեդա Էդվարդի Գևորգյանի, Սուսաննա Էդվարդի Գևորգյանի, Սիլվարդ Վասիլի Հովհաննիսյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկատվություն հայտնել Բուրաստան Կիրակոսյանի վերաբերյալ, հնարավորության դեպքում տեղեկացնել որ նշված քաղաքացիական գործով հերթական դատական նիստը նշանակված է 03.08.2023թ.-ին, ժամը՝ 11:50-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

Հասցե` ք. Էջմիածին,Կամոյի 15

Հեռ..` +374-231-5-27-38

Էլ. փոստ`