Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍնԴ/1998/04/23 սնանկության գործով դատական ծանուցագիր

18.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ



0065, քաղաք Երևան, Օտյան 53/2

№ՍնԴ/1998/04/23 18.07.2023թ.
ԴԴ-9.2-


«ՍՏՈՒԴԻՈ ՏԵԽՆՈԼՈՋԻԶ» ՍՊԸ
/ք. Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 74/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2023 թվականի հունիսի 19-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ՍՏՈՒԴԻՈ ՏԵԽՆՈԼՈՋԻԶ» ՍՊ ընկերությանը(ՀՎՀՀ՝ 02297044, հաշվառման համարը՝ 269.110.1222716, հաշվառման ամսաթիվը՝ 11.03.2022թ., տնօրեն՝ Արման Աշոտի Գալստյան, հասցե՝ քաղաք Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 74) սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 19.06.2023թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է «ՍՏՈՒԴԻՈ ՏԵԽՆՈԼՈՋԻԶ» ՍՊ ընկերությանը` դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված՝ քաղաք Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 74 հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «անհայտ է» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 18.07.2023թ-ի որոշմամբ «ՍՏՈՒԴԻՈ ՏԵԽՆՈԼՈՋԻԶ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`