Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

հետախուզում հայտարարելու մասին ՍնԴ/2175/04/23 սնանկության գործով պարտապան՝ «ԼԱԼԱՆ» ՍՊ ընկերությանը

18.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ



0065, քաղաք Երևան, Օտյան 53/2

№ՍնԴ/2175/04/23 18.07.2023թ.
ԴԴ-9.2-


«ԼԱԼԱՆ» ՍՊ ընկերությանը
/ք. Երևան, Արաբկիր, Բակունցի փողոց, 18 տուն /


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2023 թվականի հուլիսի 06-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ԼԱԼԱՆ» ՍՊ ընկերությանը(ՀՎՀՀ 00158291, հաշվառման համարը՝ 264.110.928811, գրանցման ամսաթիվը՝ 27.09.2016թ., հասցե՝ քաղաք Երևան, Արաբկիր, Բակունցի փողոց, 18 տուն) սնանկ ճանաչելու պահանջի մասին «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 06.07.2023թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է «ԼԱԼԱՆ» ՍՊ ընկերությանը` դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված՝ քաղաք Երևան, Արաբկիր, Բակունցի փողոց, 18 տուն հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «չի պահանջվել» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 18.07.2023թ-ի որոշմամբ «ԼԱԼԱՆ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`