Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍնԴ/1964/04/23 սնանկության գործով պարտապան՝ Արմեն Աշոտի Ալեքսանյանին դատական ծանուցագիր

18.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ



0065, քաղաք Երևան, Օտյան 53/2

№ՍնԴ/1964/04/23 18.07.2023թ.
ԴԴ-9.2-


Արմեն Աշոտի Ալեքսանյանին
/ք. Երևան, Արաբկիր, Կոմիտասի 1-ին նրբանցք, տուն 18/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2023 թվականի հունիսի 15-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Արմեն Աշոտի Ալեքսանյանին(ծնված՝ 02.06.1983թ., նույնականացման քարտ՝ 010210920, տրված՝ 05.12.2017թ. 001-ի կողմից, հասցե՝ քաղաք Երևան, Արաբկիր, Կոմիտասի 1-ին նրբանցք, տուն 18) սնանկ ճանաչելու պահանջի մասին «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 15.06.2023թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է Արմեն Աշոտի Ալեքսանյանին` դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված՝ ք. Երևան, Արաբկիր, Կոմիտասի 1-ին նրբանցք, տուն 18 հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «չի պահանջվել» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 18.07.2023թ-ի որոշմամբ Արմեն Աշոտի Ալեքսանյանի, նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`