Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵՇԴ/0143/02/18 քաղաքացիական գործով ծանուցում /Մելիք Սաքույան/

18.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0143/02/18

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26 հունիսի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ընդդեմ Գագիկ Սերժիկի Սաքուլյանի, երրորդ անձ՝ Սերժիկ Ռուբիկի Սաքուլյանի, Աղավնիկ Սաքուլյանի, Սոնա Սաքուլյանի, Ռուբեն Սաքուլյան, Մելիք Սաքուլյանի՝ անշարժ գույքից բաժինն առանձնացնելու կամ անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Չիչոյանի 22.01.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատավոր Ա. Չիչոյանի այլ դատարան տեղափոխվելով պայմանավորված սույն քաղաքացիական գործը վերաբաշխման արդյունքում մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Դովհաննիսյանին:
Դատավոր Դիանա Հովհաննիսյանի 17.01.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է դատական նիստ:
Դատավոր Դիանա Հովհաննիսյանի այլ դատարան տեղափոխվելով պայմանավորված սույն քաղաքացիական գործը 01.09.2022 թվականին մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին:
Դատավոր Գ. Խաչատրյանի 07.09.2022 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ և նախապատրաստվել է դատաքննության:
ՀՀ նախագահի 26.05.2023 թվականի թիվ ՆՀ-174-Ա հրամանագրով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Խաչատրյանը գործուղվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Դատավոր Գ. Խաչատրյանի գործուղմամբ պայմանավորված՝ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 20.06.2023 թվականին մակագրվել է Դատարանին: Քաղաքացիական գործը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 21.06.2023 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու (…) դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Նկատի ունենալով, որ սույն գործով դատարանի կազմը փոխվել է, Դատարանը գտնում է, որ գործի քննությունը պետք է սկսել սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հաշվի առնելով, որ գործի քննությունը սկսվում է սկզբից, Դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է նշանակել նախնական դատական նիստ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ, 360-362-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի սեպտեմբերի 06-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 57-66-04

Էլ. փոստ`