Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/53464/02/22 քաղաքացիական գործով որպես պատասխանող Նարեկ Աղվանի Հովսեփյան վերաբերյալ դատական ծանուցագիր

19.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող ` Նարեկ Հովսեփյան

/հասցե՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծերենցի փ. 5շ., բն. 89/



Դուք հանդիսանում եք թիվ ԵԴ/53464/02/22 ըստ հայցի Աշտարակի համայնքապետարանի ներկայացրած հայցադիմումն ընդդեմ Նարեկ Աղվանի Հովսեփյանի՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում 25.10.2010թ. կայացած աճուրդը, դրա հիման վրա կնքված հողամասերի աճուրդով առուվաճառքի պայմանագրերը, ինչպես նաև որպես հետևանքի վերացում՝ այդ անշարժ գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչելու, որպես Բյուրական համայնքի իրավահաջորդ Աշտարակի համայնքի սեփականության իրավունքը նշյալ անշարժ գույքերի նկատմամբ ճանաչելու պահանջի մասին:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստի օր է նշանակվել 2023 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10 :

Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /հասցե՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, նիստերի դահլիճ N 3/:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 010-24-93-93

Էլ. փոստ`