Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ1/0056/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ հրապարակային ծանուցում

19.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԼԴ1/0056/02/23 N Ե _____ /23
19 հուլիսի 2023 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ


Երրորդ անձ՝ Մելինե Լևոնի Այվազյանին
/ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ, 13 փողոց, տուն 25/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հայցադիմումն ընդդեմ Գոհար Վահագնի Այվազյանի՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Լևոն Սայադի Այվազյանի, Մելինե Լևոնի Այվազյանի և Մեսալինա Լևոնի Այվազյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրանց անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Երրորդ անձանցից՝ Մելինե Լևոնի Այվազյանին հասցեագրված փոստային ծրարը հետ է վերադարձվել դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 07-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում:



Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ ԼՄ ք. Տաշիր, Ջահուկյան փող. 19

Հեռ..` /0254/2-25-15

Էլ. փոստ`