Գործ հա. ԵԴ/22241/02/21 Երրորդ անձ՝ Քնարիկ Սահակյան Հասցե` ՀՀ, ք. Երևան, Արարատյան 62/1 շենք, 412 բն.
19.07.2023
Որպես երրորդ անձ, 2023 թվականի հուլսի 13-ին, ժամը 16:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/22241/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Կամո Արսենի Սաղաթելյանի ընդդեմ Լիանա Արսենի Սաղաթելյանի, երրորդ անձինք՝ «ՎՏԲ-Հայաստան» ՓԲ ընկերության, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության, Արսեն Ռազմիկի Սաղաթելյանի, Ջավահիր Արսենի Սաղաթելյանի և Քնարիկ Ահարոնի Սահակյանի՝ բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և այդ բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն տեղափոխվել է Հալաբյան 41ա շենք/ 10-րդ հարկ, 1-ին դահլիճ/:
Դատավորի օգնական Անի Թելունց
Հասցե` Հալաբյան 41ա
Հեռ..` +37410 511-813
Էլ. փոստ`