դատական նիստը հետաձգելու մասին թիվ ԵԿԴ/4588/02/14 քաղաքացիական գործով երրորդ անձ՝ Սմբատ Մարգարյանին
20.07.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
0065, քաղաք Երևան, Օտյան 53/2
№ԵԿԴ/4588/02/14 20.07.2023թ.
ԴԴ-9.2-
Երրորդ անձ՝ Սմբատ Մարգարյանին
/ք. Երևան, Բրյուսովի 19, բն. 10/
Տեղեկացվում է Ձեզ, որ ըստ հայցի Լուսինե Մարգարյանի և Հուսիկ Մարգարյանի ընդդեմ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի /իրավահաջորդ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ/, երրորդ անձինք՝ «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի և Սմբատ Մարգարյանի՝ բռնագանձումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ ինքնուրույն պահանջներ ներկայացնող Սմբատ Էդիկի Մարգարյանի հայցի ընդդեմ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի իրավահաջորդ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձինք՝ «Գոլդեն Ֆիլդ ՍՊԸ-ի, «ՍԱԱ» մեքենաշինական ընկերություն» ՍՊԸ-ի, «Սարգիս գազ» ՍՊԸ-ի, Արտակ Մեխակի Գաբրիելյանի, Սարգիս Մեխակի Գաբրիելյանի և Հուսիկ Էդիկի Մարգարյանի՝ գրավի իրավունքը դադարած համարելու, գույքի նկատմամբ կատարած բռնագանձումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԿԴ/4588/02/14 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել է 2023 թվականի օգոստոսի 30-ին ժամը 14:20-ին:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ սնանկության դատարանում(քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2, 3-րդ հարկ, թիվ 7 դատական նիստերի դահլիճ):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ
Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2
Հեռ..` +37410741850
Էլ. փոստ`