Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/2759/02/23

24.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

գործ թիվ ԵԴ2/2759/02/23


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


<<21>> հուլիսի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Արթուր Ստեփանյանս, ուսումնասիրելով ըստ հայցի Վաչագան Մեսրոպի Ավետիսյանի ընդդեմ ընդդեմ <<Օյրա>> ՍՊ ընկերության՝ շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Հայցվորը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ <<Օյրա>> ՍՊ ընկերության՝ շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, որը Դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Հետևաբար, Դատարանը, գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Թիվ ԵԴ2/2759/02/23 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թվականի օգոստոսի 8-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր,թիվ 4 դահլիճ, ք. Երևան, Հ. Ներսիսյան 10):
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010) 20-97-01

Էլ. փոստ`