Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0833/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

24.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատասխանողներ՝ Մերուժան Հրաչիկի Հարությունյանին
Բնակության վերջին հայտնի վայրի հասցե՝ Տավուշի մարզ, գ. Գետահովիտ, 8 փ., հող. 40

Տոլիկ Մերուժանի Հարությունյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Գետահովիտ 8-րդ փ., հողամաս 40

Հրաչյա Մերուժանի Հարությունյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Գետահովիտ 8-րդ փ., հողամաս 40

Գառնիկ Մերուժանի Հարությունյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Գետահովիտ 8-րդ փ., հողամաս 40



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0833/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԻՄՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04 հուլիսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
դատարանը (դատավոր՝ Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

նախագահությամբ՝

քարտուղարությամբ՝
մասնակցությամբ՝ դատավոր Նարինե Անանյանի,

Ռուզաննա Մամյանի,
հայցվորի ներկայացուցիչ
Սուսաննա Սիրադեղյանի,

ծանոթանալով ըստ հայցի ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ընդդեմ Մերուժան Հրաչիկի Հարությունյանի, Տոլիկ Մերուժանի Հարությունյանի, Հրաչյա Մերուժանի Հարությունյանի և Գառնիկ Մերուժանի Հարությունյանի՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով հայցվորի միջնորդությանը՝ հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դիմելով դատարան՝ հայցվորը հայտնել է, որ պատասխանողների իրավունքը գրանցվել է 22.08.2003թ. և տրվել է թիվ 1758113 սեփականության վկայականը, որը մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելու օրը մնացել է համայնքում, քանի որ սեփականատերերը 1991թ. մեկնել են համայնքից և երբեք համայնք չեն եկել: Փաստացի սեփականատերերը հրաժարվել են դրա նկատմամբ սեփականության իրավունքից: Վերոգրյալի հիման վրա, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ և 120-122րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 178-րդ և 280-րդ հոդվածները, ՀՀ Հողային օրենսգրքի 43-րդ, 95-րդ, 102-րդ և 103-րդ հոդվածները խնդրել է ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնք Գետահովիտ բնակավայր, 8-րդ փողոց, թիվ 40 հասցեում գտնվող հողամասը (ծածկագիր՝ 11-022-122-056) ճանաչել տիրազուրկ և դրա նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը:
Դատարանի 22.03.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ:
Դատարանի 10.05.2023թ. որոշմամբ նախնական դատական նիստ է նշանակվել 08.06.2023թ., որը հետաձգվել է 04.07.2023թ.:
21.06.2023թ. դատարանում ստացվել է հայցվորի անունից ներկայացված միջնորդությունը՝ հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ, որը ստորագրած անձի ինքնությունը, ինչպես նաև լիազորությունը հնարավոր չի եղել պարզել:
04.07.2023թ. կայացած դատական նիստին հայցվորի ներկայացուցչը կրկին ներկայացրել է միջնորդություն (ստորագրված համայնքի ղեկավարի կողմից)՝ հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ, որով հայտնել է, որ խնդրո առարկա հողամասի նկատմամբ պատասխանողների իրավունքը հարկադիր կարգով դադարել է ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով: Միաժամանակ պատասխանողները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի կարգով հրաժարվել են իրենց պատկանող գույքի սեփականության իրավունքից այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրանց մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրությամբ: Վերոգրյալի հիման վրա խնդրել է թույլատրել փոփոխել հայցի առարկան և հիմքը, ըստ էության, հայցի հիմքն ու առարկան ձևակերպելով հետևյալ կերպ. «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի 8-րդ փողոց, թիվ 40 հասցեում գտնվող հողամասի /ծածկագիր՝ 11-022-122-056/ նկատմամբ պատասխանողների սեփականության իրավունքը համարել դադարած և դրա նկատմամբ ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը», գյուղատնտեսական նշանակության հողամասը սեփականատերերի կողմից երեք տարվա ընթացքում չօգտագործելու փաստի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ հայցի առարկայի փոփոխությունը հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն այլ պահանջով փոխարինելը, պահանջը փոփոխելը կամ լրացնելն է, այդ թվում` պահանջների չափն ավելացնելը կամ նվազեցնելը, որը թույլատրում է առաջին ատյանի դատարանը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ հայցի հիմքի փոփոխությունը հայցվորի կողմից հայցի հիմքում սկզբնապես դրված փաստերն այլ փաստերով փոխարինելն է, ինչպես նաև հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելն է այն լրացնելու կամ պակասեցնելու եղանակով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ կայացնում է առանձին դատական ակտի ձևով որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջնորդությունը քննարկվել և այն թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումը կայացվել է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց ներկայությամբ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժում է, եթե այն բավարարելու դեպքում փոփոխվում է այն իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը, որի պաշտպանության նպատակով հայցը սկզբնապես հարուցվել է, կամ քննվող գործը դուրս է գալու առաջին ատյանի դատարանի ենթակայության սահմաններից:
Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանափակումները, ինչպես նաև միջնորդությունը ներկայացվել է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, Դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 170-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Բավարարել ՀՀ Իջևան համայնքի միջնորդությունը՝ հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ:
1.1 Թույլատրել հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը և ՀՀ Իջևան համայնքի հայցադիմումը քննել 04.07.2023թ. ներկայացված միջնորդությամբ փոփոխված հայցի առարկայի և հիմքի շրջանակներում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02, tavush@court.am, court.am

ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ.
Հայցվոր ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավար՝
Արթուր Ճաղարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Երևանյան 6

Պատասխանողներ՝ Մերուժան Հրաչիկի Հարությունյանին
Բնակության վերջին հայտնի վայրի հասցե՝ Տավուշի մարզ, գ. Գետահովիտ, 8 փ., հող. 40

Տոլիկ Մերուժանի Հարությունյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Գետահովիտ 8-րդ փ., հողամաս 40

Հրաչյա Մերուժանի Հարությունյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Գետահովիտ 8-րդ փ., հողամաս 40

Գառնիկ Մերուժանի Հարությունյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Գետահովիտ 8-րդ փ., հողամաս 40

Ուղարկվում է թիվ ՏԴ/0833/02/23 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) կողմից կայացված «Հայցի առարկան և հիմքը փոփոխելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 25.07.2023թ.՝ ժամը 15:00-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Առդիր՝ «1» թերթ:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`