Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/36356/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցում

25.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Երրորդ անձ՝ <<Ա. Լ. Սթոուն>> ՍՊԸ
/ՀՀ, ք.Երևան, Սիլիկյան թաղ., 7 փող., 2/6/

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94 և 199 հոդվածներով սահմանված կարգով՝ ուղարկում եմ ըստ հայցի Լևոն Նիկոյանի սնանկության գործով կառավարիչ Անահիտ Ղազարյանի ընդդեմ Էդգար Սարգսյանի, Արփինե Նիկոյանի, Ջուլետա Տոնականյանի, Երևան նոտարական տարածքի նոտար Կարինե Կառլենի Ադամյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք`<<Ֆաստ Կրեդիտ Կապիտալ>> ՈՒՎԿ ՓԲ ընկերության, <<Հրայր և Աննա Հովնանյան Ֆաունդեյշն>> կորպորացիայի, Լևոն Նիկոյանի, <<Ա. Լ. Սթոուն>> ՍՊ ընկերության՝ 24.12.2013 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի, 20.10.2016 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագրերը կեղծ գործարք լինելու հիմքով առոչինչ ճանաչելու և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք 07.11.2016 թվականին և 30.01.2018 թվականին կնքված թիվ 07000485 և 07000820 պայմանագրերը անվավեր ճանաչելու, պայմանագրով ստացված գումարի մնացորդը վճարելու պարտավորությունը պատասխանող Ջուլետա Տոնականյանի վրա դնելու պահանջների մասին թիվ ԵԴ/36356/02/19 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2023թ. մարտի 17-ի որոշումը:
Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 14:30-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և անհրաժեշտ է նշված օրը և ժամին ապահովել ներկայացուցչի մասնակցությունը /անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով և դրանց պատճեններով/ վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես երրորդ անձ /ներկայացուցիչ/:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Միաժամանակ պարզաբանվում է, որ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով և 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար: Նա պարտավոր է գործը քննող դատարանին անհապաղ գրավոր տեղեկացնել դատական իշխանության պաշտոնական կայքից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման դեպքում դատարանը ծանուցումն իրականացնում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող և փաստաբան-ներկայացուցիչ չունեցող ֆիզիկական անձի, ինչպես նաև ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում գտնվող կամ բուժական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող գործին մասնակցող անձանց նկատմամբ:

Կից՝ գործը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին որոշումը 1 թերթից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԷԼԻԶԱԲԵԹ ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`