Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ1/0549/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԼԴ1/0549/02/22 N Ե ____ _/23_
25 հուլիսի 2023 թ.


Պատասխանող՝ Հրաչիկ Գարեգինի Հովասափյանին
/ՀՀ, Լոռու մարզ, գ. Սվերդլով/

Երրորդ անձ՝ Սիրվարդ Լևոնի Հովասափյանին
/ՀՀ, Լոռու մարզ, գ. Սվերդլով, 2 փողոց, 1 փակուղի, տուն 9/


ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հրաչիկ Գարեգինի Հովասափյանի՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Սիրվարդ Լևոնի Հովասափյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:

Գործով դատական նիստ է նշանակվել 2023 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 12:15-ին /ՀՀ, ք. Տաշիր, Ջահուկյան 19/:

Պատասխանող՝ Հրաչիկ Գարեգինի Հովասափյանին /ՀՀ, Լոռու մարզ, գ. Սվերդլով/ և երրորդ անձ՝ Սիրվարդ Լևոնի Հովասափյանին /ՀՀ, Լոռու մարզ, գ. Սվերդլով, 2 փողոց, 1 փակուղի, տուն 9/ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունից հետ են վերադարձվել «Չի պահանջվել» նշումներով:

Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:

Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254) 2-25-15

Էլ. փոստ`