Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ1/0470/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

26.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանող
Անդրանիկ Հենրիկի Մամբրեյանին
Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Չարենցի փ., տուն 32/

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Արայիկ Հենրիկի Մամբրեյանի սնանկության գործով կառավարիչ՝ Մայիս Գուրգենի Հայրապետյանի (այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Հենրիկ Մինասի Մամբրեյանի, Գալինա Ռազմիկի Ղազարյանի, Անդրանիկ Հենրիկի Մամբրեյանի, Արմեն Հենրիկի Մամբրեյանի՝ ընդհանուր գույքերից պարտապանի բաժինը որոշելու, առանձնացնելու իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու՝ ստացված գումարը պատասխանողների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու և պարտապանի համապատասխան բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Անդրանիկ Հենրիկի Մամբրեյանին (ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Չարենցի փ., տուն 32/), սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին` «չպահանջված» նշումով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 11)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 11

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`