Թիվ ԼԴ/0619/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
27.07.2023
հայցվոր` Էլյանորա Բախշոյի Ամիրբեկյանին
հասցեն՝ ք․ Վանաձոր, Չուխաջյան փ․,60 շ, 34 բն․
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Էլյանորա Բախշոյի Ամիրբեկյանի ընդդեմ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու, գումարի բռնագանձման և վնասի փոխհատուցման պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 12․09․2023 թվականին, ժամը 10:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`