Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԱՎԴ/3977/02/23 քաղաքացիական գործով պատասխանող՝ Բաբկեն Գարսևանի Բաբայանին, Արսեն Ժիրայրի Ադամյանին, Գևորգ Բաբկենի Բաբայանին

28.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/3977/02/23 քաղաքացիական գործով պատասխանող՝
Բաբկեն Գարսևանի Բաբայանին, Արսեն Ժիրայրի Ադամյանին, Գևորգ Բաբկենի Բաբայանին
հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ գ. Մրգավետ Վ. Սարգսյան փողոց տուն 12, գ. Մրգավետ Խանջյան փողոց տուն 9, գ. Մրգավետ Վ. Սարգսյան փողոց տուն 12
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Աթոյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Արեգակ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Բաբկեն Գարսևանի Բաբայանի, Արսեն Ժիրայրի Ադամյանի, Գևորգ Բաբկենի Բաբայանի, Անդրանիկ Ռաֆիկի Արշակյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ Արարատի մարզ գ. Մրգավետ Վ. Սարգսյան փողոց տուն 12, գ. Մրգավետ Խանջյան փողոց տուն 9, գ. Մրգավետ Վ. Սարգսյան փողոց տուն 12 հասցեով, որը վերադարձվել է Դատարան:
Դատարանը 08.05.2023 թվականին որոշում է կայացրել թիվ ԱՎԴ/3977/02/23 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով և վճռի հրապարակման օր նշանակել 31.08.2023 թվականին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Դուք տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան, որը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:
Միաժամանակ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:

Նախագահող դատավոր՝ Ռուբինա Աթոյան

Դատական նիստերի քարտուղար՝ Ք. Կոխլիկյան

Հասցե` Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` 02350104

Էլ. փոստ`