ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ եԴ/12013/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ
31.07.2023
Անահիտ Արշակյանին
(ք.Երևան, Արտաշիսյան 2 նրբ., բն. 3)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Կարեն Վարդանյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 12.04.2023 թվականի վճռի դեմ թիվ ԵԴ/12013/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Կարեն Վարդանյանի ընդդեմ Անահիտ Արշակյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին:
Գործով պատասխանող Անահիտ Արշակյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք. Երևան, Արտաշիսյան 2 նրբ., բն. 3 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):
Դատավորի օգնական Ս.Հակոբյան
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`