Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր՝ թիվ ԵԴ/25536/02/21 քաղաքացիական գործով

31.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Դատական ծանուցագիր՝ թիվ ԵԴ/25536/02/21 քաղաքացիական գործով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Պատասխանող Միհրան Մուշեղի Մովսեսյանին
/ք. Երևան, Արշակունյաց պող., 42 շ., բն. 45/

Դուք տեղեկացվում եք, որ ըստ հայցի Մհեր Գևորգի Հակոբյանի ընդդեմ պատասխանողներ Միհրան Մուշեղի Մովսեսյանի, Ռազմիկ Արթուրի Նազարյանի, Էդգար Արթուրի Բաղդասարյանի` գույքը ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, վերադարձնելու անհնարինության դեպքում պատճառված վնասը հատուցելու, ինչպես նաև բաց թողնված օգուտը բռնագանձելու պահանջների մասին ԵԴ/25536/02/21 քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակվել է 2023 թվականի օգոստոսի 09-ին, ժամը 14:40-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է առաջարկել, որ գործին մասնակցող այլ անձը ցուցմունք տա գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` վկայի ցուցմունքի համար նույն օրենսգրքով սահմանված կարգով:
Դատարանն անհրաժեշտ է համարում Ձեր ներկայությունը սույն քաղաքացիական գործի քննությանը, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-ին մասի կանոններով հանձնարարում է Ձեզ` 09.08.2023թ., ժամը 14:40-ին ներկայանալ դատարան` գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ ցուցմունք տալու կապակցությամբ:
Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե որպես վկա հանդես եկող գործին մասնակցող անձը հրաժարվում /խուսափում/ է ցուցմունք տալուց կամ գործին մասնակցող անձի հարցին պատասխանելուց, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող այլ անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել գործին մասնակցող անձի հրաժարվելը կամ խուսափելը ցուցմունք տալուց կամ պատասխանելուց, իսկ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա այն փաստերը, որոնց վերաբերյալ գործին մասնակցող անձը հրաժարվում /խուսափում/ է ցուցմունք կամ պատասխան տալուց, համարել ապացուցված:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Արաբկիրի նստավայր /հասցե՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, էլ. հասցե՝ civ.yerevan@court.am, հեռ.՝ 010-24-48-47/

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-24-48-47

Էլ. փոստ`