Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/2332/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

հայցվոր ` Սուսաննա Ռաֆաելի Օհանյանի
հասցեն` ք.Վանաձոր, Զաքարյան փող., 6 շենք, բն. 42

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Ռաֆաելի Օհանյանի ընդդեմ Արմեն Ազատի Պողոսյանի, երրորդ անձանց՝ «Վանաձոր» բժշկական կենտրոնի, Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժնի` որոշակի անձից երեխայի սերված չլինելու փաստը ճանաչելու /հաստատելու/ և դրա հիման վրա ծննդյան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում և ծննդյան վկայականում հոր մասով կատարված գրառումները անվավեր ճանաչելու, պատասխանողին երեխային հայցվորին վերադարձնելուն պարտավորեցնելու, ամուսնալուծության, բնակարանն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և գումարի բռնագանձման պահանջների մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 19․09․2023 թվականին, ժամը 11։30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 1498 հոդվածի կարգով, նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`