Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/4375/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

01.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Հայցվոր «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ -ի
ներկայացուցիչ՝ Արմեն Դավթյանին
Հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 65ա, 704 սենյակ

Պատասխանողներ՝ Արմեն Հրաչիկի Ղարաքեշիշյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Բարեկամավան, 4 փող., 16 նրբ., 1 տ.

Մարինե Հրաչիկի Ղարաքեշիշյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Բարեկամավան, 3 փող., 3 տ.

Արմինե Հրաչիկի Ղարաքեշիշյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Ոսկեվան 6 փող., 1 նրբ., 10 տ.

Կարինե Հրաչիկի Ղարաքեշիշյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Բարեկամավան, 4 փող., 16 նրբ., 3 տ.

Սեդա Սայադի Ղարաքեշիշյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Բարեկամավան, 4 փող., 16 նրբ., 3 տ.

Հրաչիկ Գիգոլի Ղարաքեշիշյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Բարեկամավան, 4 փող., 16 նրբ., 3 տ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/4375/02/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01 օգոստոսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան),


քննելով ըստ հայցի «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ ընկերության ընդդեմ Արմեն Հրաչիկի Ղարաքեշիշյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Մարինե Հրաչիկի Ղարաքեշիշյանի, Արմինե Հրաչիկի Ղարաքեշիշյանի, Կարինե Հրաչիկի Ղարաքեշիշյանի, Սեդա Սայադի Ղարաքեշիշյանի և Հրաչիկ Գիգոլի Ղարաքեշիշյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր դատարանի դատավոր Ա. Ջավախյանի 17.11.2022թ. որոշմամբ:
Դատավոր Ա. Ջավախյանի՝ այլ դատարան տեղափոխվելու կապակցությամբ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 21.02.2023թ. մակագրվել Դատարանին:
Դատարանի 28.02.2023թ. որոշմամբ քաղաքացիական գործը վարույթ է ընդունվել և նախնական դատական նիստ է նշանակվել 12.04.2023թ.:
12.04.2023թ. որոշմամբ Դատարանը բաշխել է ապացուցման պարտականությունը և նախնական դատական նիստ է նշանակել 11.05.2023թ.:
Դատարանի 11.05.2023թ. որոշմամբ նշանակվել է փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է:
31.07.2023թ. դատարանում ստացվել է փորձագետի եզրակացությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո` եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
Նկատի ունենալով, որ դատարանում ստացվել է փորձագետի եզրակացությունը, Դատարանը գտնում է, որ գործի վարույթը պետք է վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 159-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերսկսել քաղաքացիական գործի վարույթը:
2. Նախնական դատական նիստ նշանակել 17.08.2023թ.՝ ժամը 11:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ


ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02 tavush@court.am, court.am


ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ․
Հայցվոր «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ -ի
ներկայացուցիչ՝ Արմեն Դավթյանին
Հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 65ա, 704 սենյակ

Պատասխանողներ՝ Արմեն Հրաչիկի Ղարաքեշիշյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Բարեկամավան, 4 փող., 16 նրբ., 1 տ.

Մարինե Հրաչիկի Ղարաքեշիշյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Բարեկամավան, 3 փող., 3 տ.

Արմինե Հրաչիկի Ղարաքեշիշյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Ոսկեվան 6 փող., 1 նրբ., 10 տ.

Կարինե Հրաչիկի Ղարաքեշիշյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Բարեկամավան, 4 փող., 16 նրբ., 3 տ.

Սեդա Սայադի Ղարաքեշիշյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Բարեկամավան, 4 փող., 16 նրբ., 3 տ.

Հրաչիկ Գիգոլի Ղարաքեշիշյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Բարեկամավան, 4 փող., 16 նրբ., 3 տ.

Ուղարկվում են թիվ ՏԴ/4375/02/22 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Անանյան) Գործի վարույթը վերսկսելու մասին որոշումը և «ՎԱՌՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից կատարված փորձաքննության եզրակացության պատճենը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 17.08.2023թ.՝ ժամը 11:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Առդիր՝ «15» թերթից:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`