Թիվ ԼԴ/4933/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
02.08.2023
դիմող` Արևիկ Աշոտի Խաչատրյանին
հասցե` ք.Վանաձոր, Րաֆֆու փող., 30 տուն
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2023 թվականի որոշմամբ` քաղաքացիական գործն ըստ դիմումի՝ Արևիկ Աշոտի Խաչատրյանի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 26․09.2023 թվականին, ժամը 17:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`