Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/32736/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ


թիվ ԵԴ/32736/02/19 քաղաքացիական գործով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը
(դատավոր Ռ.Մ.Բունիաթյան) Ձեզ հրավիրում է որպես հակընդդեմ հայցվոր


2023թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 16:15-ին

Ջուլետա Ավետիսյանին
ք.Երևան, Հր.Քոչար փողոց, 41 շենք, բնակարան 22

Ըստ հայցի Մանուել Սեդրակի Կոնջյանի ընդդեմ Ջուլետա Վաղարշակի Ավետիսյանի՝ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ջուլետա Վաղարշակի Ավետիսյանի ընդդեմ Մանուել Սեդրակի Կոնջյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:

Միևնույն ժամանակ պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն առ այն, որ՝ առաջին ատյանի դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առաց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` Դուք իրավունք ունեք դատարանին խնդրել վեճը լուծել Ձեր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստին չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, դատական նիստերի թիվ 7 դահլիճ:



Դատավորի օգնական` Կ. Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`