Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ՏՎ-124/2003 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

07.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Լևոն Մարկոսին
(ՌԴ, ք.Մոսկվա, Դեժնևի փոցող 29, բն. 1)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և վերսկսվել է թիվ ՏՎ-124/2003թ. քաղաքացիական գործով վարույթն ըստ հայցերի «Հատիկ» ՍՊԸ-ի, «Մարկոս Քիմպրոմ» ՍՊԸ-ի, «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Մարկոս Գրուպ» ՍՊԸ-ի, «Սրետենկա Կոնսուլ» ՍՊԸ-ի, «Մարկոս Էներգո» ՓԲԸ-ի, «Մարկոս Շինմոնտաժ» ՓԲԸ-ի, «Մակոին Կոմմերշիալ Լիմիթեդ» ընկերության, «Արկռոս» ՍՊԸ-ի, «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ-ի, «Մարկոս Տորգ» ՍՊԸ-ի, «ՄԼ Ֆարմ» ՍՊԸ-ի ընդդեմ Լևոն Մարկոսի և ՀՀ Կենտրոնական բանկի՝ գույքը և դրամական միջոցներն արգելանքից հանելու պահանջի մասին:
Պատասխանող Լևոն Մարկոսի վերջին հայտնի բնակության վայրը` ՌԴ, ք.Մոսկվա, Դեժնևի փոցող 29, բն. 1 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՀԱԿՈԲՅԱՆ



Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`